1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Հունվարի 21-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերն ու դրանց իրականացման ժամանակացույցը:
Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը՝ նշելով, որ գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների ստուգարքները մոտենում են ավարտին, և շուտով կամփոփվեն արդյունքները մայրաքաղաքում ու մարզերում:
Հունան Պողոսյանը նշեց, որ արդեն իսկ գործում է «Թեժ գիծը», որին ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հարցերով կարող են դիմել և թեկնածուների շտաբները, և կազմակերպություններն ու քաղաքացիները, և հրահանգեց նախընտրական փուլում պարտադիր քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ ու հրապարակում:
Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: