1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցի շրջանակներում կազմակերպվող արարողակարգային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում:


ք. Երևան

• Հունիսի 22-ին ժամը 10-ից փակ են Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների առանձին ուղղություններ:
Երթևեկելի կլինեն Աբովյան փողոցից Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ պողոտայից Նալբանդյան փողոց և Վազգեն Սարգսյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա և Նալբանդյան փողոց ուղղությունները:
• Հունիսի 23-ին փակ են  Ամիրյան և Նալբանդյան փողոցներից մուտքը Հանրապետության հրապարակ: Ժամը 12-ից կփակվի Վազգեն Սարգսյան փողոցից մուտքը Հանրապետության հրապարակ (մինչ նախապատրաստական աշխատանքների ավարտը):
• Հունիսի 24-ին ժամը 18-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:
• Հունիսի 25-ին ժամը 9-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:


ք. Գյումրի

• Հունիսի 24-ի ժամը 10-ից մինչև հունիսի 25-ի ժամը 18-ը փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող փողոցները:


ք. Էջմիածին

• Հունիսի 26-ին ժամը 7.30-ից փակ են լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տանող փողոցները: