ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետ Զակ Քենդալին:
Ողջունելով հյուրին՝ Վարդան Եղիազարյանը նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ: Նա հատկապես կարևորեց դեսպանատան աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին և ընդգծեց, որ դրանց նպատակը ժողովրդին բարձրակարգ ծառայություն մատուցելն ու ոստիկանության աշխատանքը թափանցիկ դարձնելն է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ոստիկանության հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել լրացուցիչ հանդիպում՝ առավել առարկայական քննարկում կազմակերպելու նպատակով:
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: