ՀՀ և ԱՀ ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ստեփանակերտում
03.11.2018 11:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գորիսի բաժնի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ին, Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 9 հասցեից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոմիկ Թ.-ին, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: