ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զենքեր են հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքի հանգստյան տան դիմաց՝ պանելների կողքին, ինքնաձիգ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1943 թ. արտադրության ինքնաձիգ՝ նախատեսված 7.62 մմ տ/չ փամփուշտներ կրակելու համար, և մեկ դատարկ պահունակ:
Նույն օրը մեկ այլ քաղաքացի զանգահարել է նույն բաժին և հայտնել, որ Մարտունու նախկին հիվանդանոցի շենքի պատի տակ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1947 թ. արտադրության «ՏՕԶ-17» տիպի, 5.6 մմ տ/չ ակոսափող հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: