Հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով
02.10.2015 09:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 02.00-ին, Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արամ Ս.-ն, ով հուլիսի 30-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: