Հետախուզվողը ԱՄՆ-ից ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
22.02.2016 12:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 21-ին, ժամը 17.40-ին, ԱՄՆ-ից «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և բաժին ներկայացել 1959 թ. ծնված Խաչատուր Ս.-ն, ով 2002 թ. հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: