Հյուրանոցում բացահայտ հափշտակել էր պայուսակը
Նոյեմբերի 14-ին, ժամը 9.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ավանի 14-րդ փողոցի թիվ 99 տան մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վիրաբ Հ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 1.50-ին, Մանանդյան փողոցում գտնվող հյուրանոցում բացահայտ հափշտակել է մի աղջկա պայուսակն ու դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1984 թ. ծնված Անահիտ Հ.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: