Հյուրանոցում կատարված գողությունը բացահայտվեց
Օգոստոսի 24-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 03.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, Վահան ներկայացած անձը Պռոշյան փողոցում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկում իր պայուսակից գողացել է 31.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը. նա բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 28-ին, ժամը 20-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: