ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրասիրության ընթացքում տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել հյուրին

Ապրիլի 4-ին, ժամը 13.00-ին, Հայանիստ գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, հյուրընկալվել է համագյուղացի Արամ Մ.-ի տանը, միասին ընթրել են, ոգելից խմիչք օգտագործել և այդ ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին ու մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: