Հյուրը հյուրասենյակի սեղանից գողություն էր կատարել
21.12.2013 12:26
Գողություն
Շնող գյուղի մի բնակիչ սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հայտարարություն էր տվել, որ անհայտ պայմաններում կորել է բջջային հեռախոսը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սևակ Ղ.-ին: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 19-ին հյուրընկալվելով համագյուղացու տանը` հյուրասենյակի սեղանից գողացել է նշված բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: