Հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք
02.02.2016 10:01
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի կենտրոնական աղբանոցից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ին:
Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք, ծայրին՝ կրակված պարկուճ:
Ռուդոլֆ Ս.-ն հայտարարել է, որ առգրավվածն ինքնաշեն կրակող սարք է, այն գտել է աղբանոցի տարածքից և պահել իր մոտ՝ երեկոյան տուն վերադառնալիս շներից պաշտպանվելու համար:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: