ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կարաոկե ակումբում հայտնաբերվել է քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների մեղադրանքներով հետախուզվող

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 20.50-ին, Երևանի Խանջյան փողոցում գտնվող կարաոկե ակումբից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը փետրվարի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի, 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի, 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: