38-ամյա կինը, որը օգոստոսի 21-ին դուրս էր եկել աշխատավայրից և նրա գտնվելու վայրն անհայտ էր, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03.11.2015 17:43
Անհետ կորածի հայտնաբերում
Օգոստոսի 21-ին հաղորդվել էր 1977 թ. Նելլի Հարությունյանի անհայտ կորելու մասին:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 2-ին Նելլի Հարությունյանը հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում և ժամը 20.35-ին ներկայացվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: