ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հնաբերդի բնակիչը կամավոր զենք-զինամթերք է հանձնել

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 8-ին, ժամը 18.10-ին, Հնաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի ատրճանակի 21 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հորեղբոր որդուն (մահացել է 2018թ.): Նա զենք-զինամթերքը ձեռք էր բերել 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ: Ինքը դրանք հայտնաբերել է Հնաբերդ գյուղում գտնվող հորեղբոր որդու տան տանիքում շինարարական գործիքներ փնտրելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: