Հնդկաստանի քաղաքացին հետախուզվում էր քրեական օրենսգրքի յոթ հոդվածների մեղադրանքներով
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 13-ին, ժամը 20.38-ին, Երևանի Այգեստան 9-րդ փողոցից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության Փենջամբի նահանգի իրավապահ մարմինների կողմից քրեական օրենսգրքի յոթ հոդվածների մեղադրանքներով հետախուզման մեջ գտնող Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի:
Խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
