ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիմնարկությունից գումար է հափշտակել և ծախսել

12.06.2015 16:52 Գողություն

Հունիսի 10-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Բակունցի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վաչիկ Ս.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակի երկաթյա պահարանից գաղտնի հափշտակել է 72.000 դրամ և ծախսել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: