Հատուկ նշանակության ստորաբաժանումների հավաքներ Ղազախստանում
Հունիսի 1-6-ը Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում տեղի ունեցան ՀԱՊԿ ՕԱՀՈՒ կազմում ներառված կազմակերպության անդամ պետությունների ՆԳՆ և ոստիկանությունների ստորաբաժանումների ղեկավար կազմի օպերատիվ հավաքներ, որոնց Հայաստանից մասնակցում էր ԿՀԴՊ գլխավոր վարչության 4-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Ստեփանյանը:
Ուսումնասիրվեցին հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտական կիրառման ձևերը, առաջավոր փորձն ու մեթոդները, իրականացվեցին մասնագիտական քննարկումներ համագործակցության, առաջավոր փորձի ներդրման, մասնագիտական որակների բարձրացման, միասնական ուսումնական ծրագրերի մշակման ու ուսումնական բազայի համալրման շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ նախապատրաստվելու ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված ոստիկանության և ՆԳՆ ստորաբաժանումների մասնակցությամբ 2016 թվականին Հայաստանում անցկացվելիք մարտավարամասնագիտական զորավարժությանը: