Մեկը՝ խարդախության, մյուսը՝ խարդախության հանցակցության մեղադրանքով
Մարտի 14-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Շիրակի փողոցի թիվ 56 շենքի մոտից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վասիլ Մ.-ն, որը 2016թ. հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 14-ին, ժամը 15.05-ին, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Սաթենիկ Վ.-ն, որը մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի (խարդախության հանցակցության) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: