Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերեցին հյուրանոցային համալիրում
25.11.2015 09:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ե. Քոչարի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից բերման է ենթարկվել օտարերկրացի՝ 1983 թ. ծնված Ալի Մ.-ն, ով նոյեմբերի 20-ից հետախուզվում եր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: