1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անասնագողություն Հոբարձի գյուղում. կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանություն

26.02.2019 17:44 Գողություն

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 25-ին, ժամը 19.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ստեփանավան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արեն Ս.-ին և 1985 թ. ծնված Ռոման Ս.-ին՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Արեն Ս.-ն և Ռոման Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ նախնական համաձայնության գալով, փետրվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գնացել են Հոբարձի գյուղի սկզբնամասում գտնվող՝ մի բնակչի պատկանող անասնագոմի մոտ, որտեղ Ռոման Ս.-ն գոմի պատուհանի մոտ հսկել է տարածքը, իսկ Արեն Ս.-ն պատուհանի մետաղյա ցանցը պոկելով՝ մտել է անասնագոմ և գողանալու նպատակով 4 ոչխար պատուհանից փոխանցել Ռոման Ս.-ին: Ոչխարները բեռնել են ավտոմեքենայի բեռնախցիկ և տեղափոխել են Վանաձոր, որտեղ էլ հետագայում վաճառել և ստացված գումարը ծախսել են անձնական կարիքների համար:
Վնասի չափը կազմում է 300.000 դրամ:
«Մերսեդես» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: