Հետախուզվողին հայտնաբերեցին հոգեբուժական կլինիկայի մոտ
24.10.2014 12:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 09.00-ին, Նուբարաշենի խճուղում գտնվող հոգեբուժական կլինիկայի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Գ.-ին, որը հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: