Հոկտեմբերի 14-ից Ագարակ գյուղի վարչական տարածքում գործարկվելու է երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքը
08.10.2013 11:34
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հոկտեմբերի 14-ից գործարկվելու է «Հ-20 Ագարակ-Բյուրական-Քարի լիճ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 31-րդ կմ (Ագարակ գյուղի վարչական տարածք) հատվածում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը (1 արագաչափ՝ երկու ուղղություններով): Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն