Հողամասից 12 ծիրանենի է գողացել
31.10.2013 14:51
Գողություն
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին է դիմել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ն և հաղորդում տվել, որ սեպտեմբերից հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իր հողամասից կտրելով գողացել են 12 ծիրանենի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Վարդան Վ.-ն, որը նույն օրը, ժամը 18.00-ին բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: