Հողամասում կանեփ է աճեցրել և օգտագործել
17.06.2013 11:49
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ահազանգ էին ստացել, որ Նորաբաց գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Վազգեն Գ.-ն իր տան տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը այդ տնամերձ հողամասից հայտնաբերել և առգրավել է կանեփ 2,08 կգ 3 բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: