Հորաքրոջը ծեծի է ենթարկել
Նոյեմբերի 15-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նշավան գյուղից իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և օգնություն խնդրել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված Արտյոմ Գ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել է իր հորաքրոջ` 1956 թ. ծնված Անահիտ Գ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Անահիտ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Արտյոմ Գ.-ն ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: