ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հուլիսի 27-ից հանրապետությունում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

Հուլիսի 27-ից հանրապետությունում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի  տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
Երևան քաղաքի Մուրացան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով,   որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
Գյումրի քաղաքի Շիրակացու փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, 
Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
Արարատի մարզի Բուրաստան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: