ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ

Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
- Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ,
- Երևան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներ,
- Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկ:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: