Հետախուզվում էր Հունաստանի իրավապահների կողմից
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին Դ. Անհաղթի փողոցից բերման է ենթարկվել 42-ամյա Վահագն Ա.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության իրավապահների կողմից:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
