Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 13-ից 16-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, խուլիգանության` 3, յուրացման` 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4, կողոպուտի, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: