ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Զոհված ոստիկանների հուշատախտակի բացման հանդիսավոր արարողություն Վանաձորում

Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի բակում տեղի ունեցավ հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի և հուշատախտակի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Հուշատախտակն ու հուշաղբյուրը բացեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկաններ Սարգիս Նավասարյանի որդին՝ Արեն Նավասարդյանը և Մհեր Հարությունյանի հայրը՝ Մերուժան Հարությունյանը։
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ղեկավարներ։
Հոգեհանգստյան կարգ կատարեց Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը, ինչից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը տված ոստիկանների հիշատակին։
Հիշեցնենք, որ ոստիկանության Բազումի բաժինը Արցախյան 44-օրյա պատերազմում տվել է երկու զոհ՝ հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ Սարգիս Նավասարդյան և ՊՊԾ դասակի ոստիկան Մհեր Հարությունյան։ Նրանք զոհվեցին 2020 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տանը, թշնամու արկի պայթյունից։
Փա՜ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր հայորդիներին։