Հուշարձանը պղծելու փաստով նյութեր են նախապատրաստվում
12.02.2021 13:00
Այլ հանցագործություններ
Հայտնաբերում․ 17․02․21թ․
Համացանցում հրապարակումներ են տարածվել, որ անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը:
Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուղական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: