Ապրիլի 7-ին ՆԳՆ ոստիկանության մշակույթի կենտրոնը «Հուսո տանը» կազմակերպել էր տոնական համերգ
07.04.2023 17:47
Համակարգի լրատու
Ապրիլի 7-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության մշակույթի կենտրոնը տոնական համերգ էր կազմակերպել «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում։ Միջոցառման սկզբում ոստիկանության մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Ոսկանյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ շնորհավորեց կանանց՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք։ Ներկաներին շնորհավորեց և բարձր տրամադրություն մաղթեց «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանը։ Տոնական տրամադրություն հաղորդելու համար բարեգործական կենտրոնում էր ոստիկանության զորքերի երգչախումբը, որի անդամներն իրենց գեղեցիկ կատարումներով ժպիտներ ու ուրախություն պարգևեցին տոնական համերգի մասնակիցներին։