Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
12.02.2016 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 11.10-ին, Լոռու մարզի Կուրթան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Դավիթ Ն.-ն, ով փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: