Հրացան և փամփուշտներ՝ հագուստի պահարանի վրայից
11.05.2015 10:43
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներն օրերս խուզարկություն են կատարել 1955 թ. ծնված Ռիտա Ս.-ի տանը և օժանդակ շինություններում: Տան ննջասենյակի հագուստի պահարանի վրա հայտնաբերվել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տ/չ, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանը, 16 տ/չ լիցքավորված 10 փամփուշտ։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: