Հարված, վնասվածք, խոստովանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1933 թ. ծնված Մամսիկ Հ.-ն և հայտնել, որ հարևանը հարվածել է իր դեմքին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 18 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, հարևան Յուրիկը ձեռքով հարվածել է Մամսիկ Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրիկը 1947 թ. ծնված Յուրա Բ.-ն է, ով Հ. Քոչարի փողոցի 18 շենքից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: