Խոշտանգման մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Հերացու փողոցի թիվ 20 շենքի մոտ հայտնաբերել են 1981 թ. ծնված Հայրապետ Թ.-ին, որը փետրվարի 27-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (խոշտանգումը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղմթերքների շուկայում հայտնաբերել են 1990 թ. ծնված Վրեժ Բ.-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (խոշտանգումը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: