Գողության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին
12.01.2016 09:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Ազատության հրապարակից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1956 թ. ծնված Սվետլանա Դ.-ին, ով 2015 թ. դեկեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: