Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
01.03.2017 09:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Բախշի Օ.-ն, որը փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: