Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
20.03.2017 11:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի և Արաբկիրի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 19-ին, ժամը 11.30-ին, քննչական բաժին է ներկայացել 1992 թ. ծնված
Էրիկ Մ.-ն, որը մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: