Հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով
24.03.2017 11:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 23-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սարալանջի փողոցի թիվ 103 տան մոտից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սուրեն Գ.-ն, որը մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: