Հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով
31.03.2017 10:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Չեխովի փողոցի 54 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը մարտի 27-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: