Ովքեր են նրանք՝ «Մի գողացիր» պատվիրանը խախտողները
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Շանս Ա.-ն, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Փեթակ» տոնավաճառի մոտից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Հրաչյա Բ.-ն, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Օգանովի փողոցի թիվ 28 շենքի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գագիկ Վ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյանց փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հարություն Մ.-ին, որը հունվարի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (գողության հանցակցելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի ու 38-324 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին, ժամը 17.30-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Սևակ Ա.-ին, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (գողության հանցակցելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: