Տոնավաճառի տաղավարներից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին Հրազդանի կիրճում
26.08.2014 11:12
Գողություն
Օգոստոսի 24-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Սուսաննա Հ.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում, «Հրազդան» տոնավաճառի տարբեր տաղավարներից կատարել է գողություններ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: