Հրազդանի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին
Ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 15-ին, ժամը 06.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 22-ամյա Ժիրայր Դ.-ն, որը 2019թ. մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 2-րդ մասի մեղադրանքով: Հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: