ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրազդանի ոստիկանները բացահայտեցին դպրոցից կատարված գողությունը

29.06.2022 13:53 Գողություն

Հունիսի 25-ի առավոտյան ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց գողության վերաբերյալ ահազանգ: Ավագ դպրոցի տնօրենը հայտնում էր, որ նախորդ երեկոյան անհայտ անձը, օգտվելով առաջին հարկում գտնվող լաբորատորիայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել էր դպրոց, կոտրելով դռներն ու պատուհանները` մտել մի քանի դասասենյակ, կոտրել էր նաև ուսուցչանոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 350 հազար դրամ արժողությամբ նոթբուք:
Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ, ուսումնասիրեց տարածքը: Իսկ Հրազդանի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արագ ստացան տեղեկություն, որն իրացրին Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների հետ: Ահազանգից կարճ ժամանակ անց, գողությունը կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից բաժին բերման ենթարկվեց նույն թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: