Հրազդանում «ԲՄՎ»-ն բախվել է էլեկտրասյանը. 30-ամյա ուղևորը տեղում մահացել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
04.06.2018 11:54
ՃՏ պատահարներ
Հունիսի 3-ին, ժամը 1.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Հրազդան» Բ/Կ խաչմերուկից դեպի օղակաձև խաչմերուկ տանող ճանապարհին, բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը՝ 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: