ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խուլիգանություն, կրակոցներ ու մարմնական վնասվածքներ Հրազդանում. կասկածյալները հայտնաբերվեցին սահմանային անցակետում

Խուլիգանություն, կրակոցներ ու մարմնական վնասվածքներ Հրազդանում. կասկածյալները հայտնաբերվեցին սահմանային անցակետում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 22.22-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնեց, որ Հրազդանի Կենտրոն թաղամասի մի բակում մոտ 15-20 տղաների մասնակցությամբ կռիվ է եղել, նույնիսկ կրակել են իրար վրա ու ավտոմեքենաներով հեռացել: Քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցային ահազանգ. բազմակի սալջարդներով բուժօգնության են տեղափոխվել նույն թաղամասի բնակիչ հայր ու որդի:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Հրազդանի բաժին: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, նաև Մարզային վարչության ղեկավարներ ու պարեկներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Հրազդանի բաժնի ծառայողների ստացած տեղեկություններն իրացվել են Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի, Նաիրիի և Չարենցավանի բաժինների ծառայողների հետ համատեղ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Կենտրոն թաղամասի շենքի բակում «ՎԱԶ-21214» մեքենայի 34-ամյա վարորդն ու նրա 37 և 36 տարեկան ընկերները, երեքն էլ՝ նույն թաղամասի բնակիչ, վիճաբանել են հոր և որդու հետ, ծեծի են ենթարկել նրանց, իսկ 37-ամյա տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել գետնին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ, սեպտեմբերի 18-ին, ժամը 3.18-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու Կոտայքի մարզային քննչական վարչություն են տեղափոխվել վարորդն ու կրակող ընկերը: Երկուսն էլ տեղափոխվել են Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց ընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: