ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրազդան-Հանքավան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել է «Մերսեդես»-ի վարորդը

10.09.2014 11:49 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, 1983 թ. ծնված Հարություն Տոնոյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում բախվել է բենզալցակայանի պատին:
Պատահարի հետևանքով Հ. Տոնոյանը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գիշերը, ժամը 01.30-ին, վարորդը Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնում մահացել է:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: