ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի համայնքային ոստիկանները հրազեն ու փամփուշտներ են հայտնաբերել

Աշտարակի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոշ գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Ստացված տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։
Փետրվարի 1-ին իրավապահները Կոշում հայտնաբերեցին, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձերբակալվածի մեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվեց հրազեն: Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին փամփուշտներ։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: